Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հունաստանի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ:
Հայաստանի վարչապետը և Հունաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների բազմադարյա պատմամշակութային կապերը և կարևորել տարբեր ոլորտներում հայ-հունական արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Հունաստանի կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Hunastani naxagah1

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930