
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու

Այսօր ժամը 18:30-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ օրակարգում է «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոություններ կիրառելու մասին օրինագծերը:
Նշենք, որ արտահերթ նիստը հավիրել են ԱԺ ընդդիմադիր ուժերը: Նիստ հրավիրելու համար հավաքվել է 49 ստորագություն: ՀՀԿ-ն հայտարարություն չի արել, որ բոյկոտելու է նիստը և, ամենայն հավանականությամբ, այն կկայանա: