Բազմիցս ԵԽԽՎ-ում բարձրաձայնելով հանդուրժողականության մասին` Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ նիստում.
«Եվրոպայի խորհրդում այսօր քննարկվում է մի շատ կարևոր և շատ վտանգավոր հարց, հարց, որ կարող է վերաճել լուրջ աղետի: Ես աջակցելով զեկույցին` հարկ եմ համարում շեշտել, որ նեոնացիզմը մեր օրերում իր մեջ ներառում է մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ ուշադրության են արժանի` ծայրահեղականություն, այլատյացություն, ատելութ¬յան խոսք, որ հատկապես օգտագործվում է երիտասարդության շրջանում: Եվ սա ողջ հասարակության մեղքն է:
Բանաձևում Վեհաժողովը կոչ է անում իրականացնել տարբեր միջոցառումներ նվազեցնելու ատելության խոսքի և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները, այն նույնիսկ կոչ է անում ապահովելու համապատասխան իրավական հիմնավորումներ այն բացառելու համար: Վեհաժողովը կոչ է անում ազգային խորհրդարաններին հատևել, որպեսզի ոչ պետական ֆինանսավորում չտրամադրվի կազմակերպությունների, որոնք նպաստում են ատելության խոսքի և ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին:
Այսուհանդերձ, այլատյացության, անհանդուրժողականության, ատելության խոսքի և էթնիկ, կրոնական փոքրամասնությունների իրավունքների ծանր վիճակը Ադրբեջանում լուրջ մտահոգության առիթ է:
Իշխանության և ԶԼՄ-ների կողմից մշտապես կիրառվող Էթնիկ տարրանջատումները և թշնամական հռետորաբանությունը Ադրբեջանում ձևավորել են անհանդուրժողականության մթնոլորտ:
Ավելի մտահոգում է, որ ատելության քարոզը և այլատյացությունը կազմակերպվում և հովանավորվում է ադրբեջանական քաղաքական էլիտայի կողմից: Չնայած այս ցավալի բացահայտումներին, որոնք արտացոլված են նաև միջազգային զեկույցներում, այդ թվում, ECRI` Ընդդեմ Ռասիզմի եւ Անհանդուրժողականության Եվրոպական Հանձնաժողովի 2011թ. զեկույցում, նախագահ Ալիևը շարունակում է հռչակել, ինչպես, օրինակ վերջերս ԵԽԽՎ-ում, որ հիմնարար ազատությունները իր երկրում հարգվում են:
Ինչ վերաբերում է խղճի ազատությանը և կրոնին, Վեհաժողովը թիվ 1917 (2013) Բանաձևում կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել կրոնի ազատության վերաբերյալ օրենքը` հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի կողմից բարձրաձայնած մտահոգությունները, բարելավել և հեշտացնել փոքրամասնություն հանդիսացող կրոնական խմբերի գրանցման ընթացակարգերը:
ԵԽ Նախարարների կոմիտեի Ադրբեջանի նախագահության առաջնահերթություններին հակառակ` նրանք հրաժարվում են բարելավել իրավիճակը երկրում և համապատասխանացնել ներքրին օրենսդրությունը միջազգային կոնվենցիաներին` բոլոր տեսակի խտրականությունների պայքարելու համար: Նույնիսկ ավելի վատ, բազմիցս այստեղ բարձրաձայնելով հանդուրժողականության մասին` Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: ճնշումները սովորական են էթնիկ փոքրամասնությունների և նրանց աջակիցների նկատմամբ, ինչպիսիք օրինակ «Թալիշական Սադո»-յի գլխավոր խմբագիրների նկատմամբ: Ի վերջո, նշենք ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին, ով հալածվել է իր ստեղծագործությունների համար, որտեղ փորձում էր համերաշխություն տարածել ժողովուրդների միջև, արդյունքում նրան ստիպվեցին հեռանալ երկրից, իսկ նրա աշխատությունները այրվեցին:
Եվ սա առասպելներ չեն, սա իրականությունն է: Առասպելը հենց նոր այստեղ հնչեցված Ադրբեջանում բնակվող հազարավոր հայերն են: Հետևեք գոնե ձեր պաշտոնական թվերին, որով հայերի թիվը չի գերազանցում 300-ը:
Ի՞նչ է սա, եթե ոչ այլատյացության և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների օրինակներ: Ինչպե՞ս կարելի է սա անվանել: Պարզ և հստակ` նեոնացիզմ իր բոլոր բաղադրիչներով՝ այլատյացություն, ծայրահեղականություն, ատելություն խոսքի տարածում և ատելության հողի վրա հանցագործություններ»: