
Նիկոլ Փաշինյան. Հանրային հեռուստատեսությունը մեր տները դարձրեց կազինո

Հանրային ռադիոն բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, երևում է, որ պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել, բայց վատ է, որ մի հաճախանակության վրա է գտնվում և մարզից մարզ փոխվում է: Այսօր ԱԺ նիստում Հանրային հեռուստառադիոընկերության գործնեության քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Սակայն, ըստ նրա, Հանրային հեռուստատեսության մասով մեծագույն խայտառակություն էր ֆուտբոլի աշխարի առաջնության ցուցադրության ժամանակ կատարվածը. «Ամբողջ ժողովրդին մտցրել էին ղումարի շրջապտույտի մեջ: Ամբողջ ազգը տենդի մեջ էր ընկել, թե ով ում վրա ինչ խաղադրույք կկատարի: Հանրային հեռուստատեսությունը մեր տները դարձրեց կազինո: սա ուղղակի անթույլատրելի է: Դուք ասում եք՝ արժեքներ, արժեքներ, արժեքներ, բայց ցավոք սրտի, միակ բանը, որ դուք քարոզել եք, ղումարն է»:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը նշեց, որ նախկինում բողոքներ կային, որ Հանրայինը ֆուտբոլ ցույց չի տալիս, և ահա՝ ցույց տվեց: Նա նշեց, որ հետագայում չեմպիոնի լիգան պարտադիր չէ, որ Հանրայինը ցույց տա, դա կարող են մյուս հեռուստաընկերույունները ցույց տալ. «Պետք է հետևենք մեր սպորտի զարգացմանը»: