
ԵՄ-ն ուժի մեջ է թողել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրների դեսպաններն ուժի մեջ են թողել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը: Այս մասին գործակալությանը հայտնել են Բրյուսելում նրա դիվանագիտական աղբյուրները. «Մենք պահպանում ենք ստատուս-քվոն»:
Երկրորդ աղբյուրը հայտարարել է, որ պատժամիջոցների չեղյալ հայտարարման հնարավորությունն ընդհանրապես չի էլ դիտարկվել: Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարման հարցը կարող է քննարկվել հոկտեմբերի 23-24-ին կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովում:
ԵՄ-ը Ռուսաստանի դեմ վերջին անգամ պատժամիջոցներ է սահմանել սեպտեմբերի 12-ին: