Բաժիններ՝

Ուկրաինայում քրեական նոր գործ են հարուցել Յանուկովիչի դեմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում քրեական նոր գործ են հարուցել երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի դեմ: Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեմը հայտարարել է, որ գործը հարուցվել է ծառայողական լիազորությունները չարաշահելու մասին հոդվածով:

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Յանուկովիչը բյուջետային միջոցների հաշվին կազմակերպել է «Ուկրտելեկոմի» հատուկ կապի բազայի ֆինանսավորումը՝ թեև դա պետք է կազմակերպվեր սեփականատիրոջ հաշվին: Յարեմն ընդգծել է, որ Յանուկովիչը նախնական գործարքի մեջ է մտել մի խումբ անձանց հետ:

Տվյալ գործով անցնում են նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, ֆինանսների նախարար Յուրի Կոբոլևը, ֆինանսների առաջին փոխնախարար Անատոլի Յարկովսկին և այլն: Սրանից առաջ Յանուկովիչի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930