Բաժիններ՝

Մենք աբխազների ու օսերի հետ կապրենք միասնական երկրում. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ու Ռուսաստանն ունեն չլուծված հարցեր, սակայն իրենք երկխոսություն են սկսել այն հարցերի շուրջ, ուր հնարավոր է համագործակցություն.

«Վրաստանը երբեք չի հաշտվի Աբխազիայի ու Հարավային Օսիայի օկուպացիայի հետ, սակայն կան հարցեր, որոնց շուրջ կարելի է համագործակցել Ռուսաստանի հետ: Եվ մենք սկսել ենք ինտենսիվ երկխոսություն՝ թեև ապաօկուպացման հարցը դեռ լուծված չէ: Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնումը չունի այլընտրանք:

Դա պետք է իրականացվի չափազանց խաղաղ ճանապարհով: Մենք ցանկանում ենք աբխազ ու օս ժողովուրդների հետ խաղաղ ինտեգրում: Ես վստահ եմ, որ դա կպահանջի ժամանակ, սակայն ամեն դեպքում տեղի կունենա: Մենք աբխազների ու օսերի հետ կապրենք միասնական երկրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930