«Ես իձնանից տարիքով փոքր ընկերների հորդորները փորձում եմ լսել, բաց որ էդպես ցույց են տալիս ինչ անել` չեմ ուզում լսել»,- այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի արտահերթ քննարկման ժամանակ իր եզրափակիչ խոսքում ասաց օրինագծի հեղինակներից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Ցուցարարները փակել էին շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկությունը:
«Հայաստանը դարձել է աբսուրդի թատրոն, շատ տարօրինակ է, որ օլիգարխը պետք է ստվերի դեմ պայքարի»,-խոսելով շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ ծավալված ընդվզումների մասին՝ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ վերջնական գնահատականը՝ օրենքը հակասահմանադրական է, թե որ, պետք է հնչեցնի Սահմանադրական դատարանը:
Բուլվարային թաղամասի «Արդարամիտների պուրակը» շուտով կունենա այլ անվանում և նշանակություն: Մոտ մեկ ամսից այն կխորհրդանշի հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:
Նովակը հավելել է, որ գազամատակարարումը կարող է սկսվել Ուկրաինայի գազային պարտքի մարման հետ միաժամանակ:
«Գտնում ենք, որ երբ առաջիկայում Հայաստանը ստորագրի Եվրասիական միության կազմի մեջ մտնելու պայմանագիրը, առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում ակամա այստեղ այնպիսի փոփոխություններ են լինելու, որ այդ փոփոխությունների արդյունքում լրջագույն իրավիճակ կստեղծվի այս իշխանությունների համար
Գ.Ջհանգիրյանը նշեց, որ ՀՀ նախագահը արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի կիրառման լիազորություն չունի, միայն պատերազմի դեպքում կամ վտանգի դեպքում կարող է կիրառել, այն էլ միայն հատուկ դրություն հայտարարելուց հետո:
Մենք լրջորեն ենք տրամադրված պայմանավորվածությունների հասնելու հարցում:
Փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դատավարությունը միջնորդությունների փուլում է:
Նրան հետաքրքրել է նաև Վրաստանի գործառույթը՝ որպես տարանցիկ երկիր, և այդ պոտենցիալի օգտագործումն Իրանի հետ հաղորդակցության համար:
«Արամ Մանուկյանը ԲՀԿ-ից չէ, որ քննադատենք: ԲՀԿ-ից ընդամենը եղել են կարծիքներ, որ ճիշտն ասած, այդքան էլ հաճելի բան չասաց: Բայց իր անձի հետ կապված, չեմ կարծում, որ Արամը… Ուղղակի այդպես ստացվեց էլի, ինքը որպես անձնավորություն այդպիսին չէ»,- ասաց Ս.Մարգարյանը:
Կաշառք ստանալու պահին օրեր առաջ ձերբակալված Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Զուրաբ Ժվանիայի ընտանիքը համաձայնվել է նրա դիակի արտաշիրմանը, եթե դա անհրաժեշտ է հետաքննության համար:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ օրերս պաշտոնանկ է արվել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը: Նրա փոխարեն նույն պաշտոնում նշանակվել է Կարեն Մելիքյանը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ինքնուրույն է որոշումներ ընդունում այս կամ այն միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը վերլուծություն է կատարել, թե ինչպես է 23 տարիների ընթացքում կուտակվել Հայաստանի պետական պարտքը, որն արդեն կազմում է մոտավորապես 5 միլիարդ դոլար:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը: Վարչապետի խոսքով՝ տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից է ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որը կառավարությունը հետևողականորեն շարունակելու է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:
«Տեղյակ չեմ, թե այդ կետերը որքանով են կատարվել: Բայց կարող եմ ասել, որ ընդհանրապես կառավարությունն իր բնականոն աշխատանքով աշխատում է, իր գործունեությունը իրականացնում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը՝ խոսելով ոչ իշխանական ուժերի 12-կետանոց պահանջների և դրանց իրականացման համար տրված ժամկետների մասին:
ԱՄՆ-ում աշխատանքային վիզա չստանալու դեպքում Սաակաշվիլին չի կարող հույսեր կապել այդ երկրում քաղաքական ապաստան ստանալու հետ:
Ցուցարար առեւտրականների բողոքը վաղվանից ուժի մեջ մտնող Շրջանառության օրենքի նոր փոփոխությունների դեմ է, որը, ըստ նրանց, լուրջ հարված է փոքր ու միջին տնտեսվարողին:
«Մենք պարոն Նախագահի հետ և՛ երեկ, և՛ այսօր եկանք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ դրանում համոզված էինք, որ մենք պարտավոր ենք մեր տնտեսական հարաբերությունները քաշել-հասցնել մեր քաղաքական երկխոսությանը և ընդհանրապես, մեր բարեկամության մակարդակին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության (IAE) գործադիր տնօրեն Մարիա վան դեր Խուվենը:
Դամբարանի տարածքը պաշտպանում է 36 թուրք զինծառայող, մինչդեռ «Իսլամական պետության» զինյալների թիվը կազմում է 1100 մարդ:
Նա դժգոհեց, թե Արամ Մանուկայնը հայհոյում է ՀՀ նախագահին: Լրագրողները նկատեցին, որ Մովսիսյանն էլ է հայհոյում ԱԺ-ում. «Պետք լինի` նորից կհայհոյեմ, բայց ես թաքուն չեմ անում էդ ամեն ինչը: Ընդդիմադիրներին չենք հայհոյել, ընդամենը իրա տեղն եմ դրել»: Ըստ նրա՝ ՀՀ նախագահին հայհոյելը նշանակում է հայհոյել երկրի հիմնին, դրոշին, նշանակում է սրբություն չունեն:
Որպես Գերմանիայի ամենահայտնի և ամենաերաշխավորված քաղցկեղի կենտրոններից մեկը` Ֆրայբուրգի ուռուցքների կենսաբանության կենտրոնն անընդհատ ձգտում է բացահայտել քաղցկեղի կանխարգելման և վերահսկման առավել արդյունավետ մեթոդներ:
«Եռյակի» ուժերը համոզված են, որ սահմանադրական ճանապարհով անկարող են գալ իշխանության, հետևաբար իրենց նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է, մանավանդ որ երևի ոմանց «մայդանը» շատ է դուր եկել։ Ուրեմն իրենց անձնական շահերից ելնելով՝ կփորձեն այդ ճանապարհով գալ իշխանության։ Բայց դա արյան, զոհերի ճանապարհ է։ Եվ նրանց քայլերի գնահատականը կտա մեր հանրությունը։ Ես շատ եմ ուզում, որ «եռյակի» հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն, ու շատ մարդիկ լսեն նրանց կենդանի խոսքը, քանի որ անպայման հիսաթափվելու են։