Բաժիններ՝

10 օրից կարող է փակեն Սյունիքի մարզպետարանի դռները, չթողնեն, որ Սուրեն Խաչատրյանն աշխատանքի գնա. 1in.am

Մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է սյունեցիների՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին աղ ու հացով դիմավորելու արարողությունը: Թեև մինչ նշանակումը շատ սյունեցիներ իրենց վրդովմունքն արտահայտեցին, այնուամենյանիվ, այդպես էլ հակադարձ ակցիա տեղի չունեցավ: Կապանի «Մշակույթ և հասարակություն» ՀԿ նախագահ, դաշնակցական Գագիկ Ղահրամանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում աղ ու հացով դիմավորելը ներկայացում համարեց։

«Այնպես չէ, որ սյունեցին իսկապես այնքան ոգևորված էր նրա նշանակումով, որ աղ ու հացով է դիմավորում։ Դա կազմակերպված ներկայացում էր, ինչպես լինում է վերջին տարիներին. հրահանգը տալիս են, գտնվում են միշտ այդպիսի մարդիկ, ովքեր փորձում են ուրախանալու իմիտացիա ստեղծել: Սա ներկայացում էր, սա ժողովրդի էնտուզիազմի, ոգևորության արդյունք չէր, հիմնականում այնտեղ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ էին, մարզպետարանի, դպրոցների և այլն, և այնպես չէր, որ սյունեցին ոգևորությամբ ընդունեց: Բայց ցանկացած տարածաշրջանում կան ներկայացման դեկորներ, դերասաններ»,- ասաց Գագիկ Ղահրամանյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ որևէ բողոքի ակցիա չկազմակերպվեց, Գագիկ Ղահրամանյանը նշեց, որ իրականում մեծամասնության համար անսպասելի էր, շոկ էր։ «Այսօր դրեցին նշանակեցին, հաջորդ օրը բերեցին: Ընդհանրապես, Հայաստանում քաղաքական դաշտի բացակայության արդյունք է, որ իսկապես դժգոհողների թիվն ավելին էր, բայց չկարողացան կազմակերպել: Իմ ունեցած տեղեկություններով՝ որպես ՀԿ-ի նախագահի դիմել են, առնվազն ՀԿ -ների մակարդակով պատրաստվում են եթե ոչ բողոքի ակցիա, ապա թեկուզ գրավոր բողոքի արտահայտելու ինչ-որ մի ձև գտնել: Ինձ, համենայն դեպս, դիմել են, ես իմ համաձայնությունը տվել եմ, այսօր կամ վաղը տեքստը պատրաստ կլինի, տեքստում մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում նախագահի և կառավարության որոշմանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին վերանշանակելու կապակցությամբ»,- հավելել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս