Բաժիններ՝

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի
Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի պատվիրակությանը, որի
կազմում էին Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ
Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը: Ողջունելով գերմանացի պատգամավորներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է Արցախի և Գերմանիայի օրենսդիրների միջև համագործակցության զարգացումը՝ վկայակոչելով ս.թ. ապրիլի 2-ին և 3-ին Բեռլինում, ԳԴՀ Բունդեսթագում իր ունեցած հանդիպումները:

Պատգամավորներ Մ.Գրունդը և Ա.Վայլերն իրենց գոհունակությունը հայտնեցին
Ստեփանակերտ կատարած այցի առթիվ, նշելով, որ տարածաշրջանի մասին
տեղեկություններն ամբողջական չեն առանց Արցախ այցելելու:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունւց տեղեկացնում են, որ՝ պատասխանելով գերմանացի խորհրդարանականների՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին հարցին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ՝ բանակցային գործընթացը տապալելու համար:

Արցախի ԱԺ նախագահի համոզմամբ շփման գծում առկա լարվածությունը պայմանավորված է նախորդ ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների խախտումների, ռազմատենչ քարոզչության, զանգվածային սպառազինման հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք արձագանքների և դրա հետևանքով պաշտոնական Բաքվի անպատժելիության զգացումով:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունւց տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և
օրինապահպանության հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, արտաքին
հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ
փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը և Գերմանիայում ՀՀ դեսպանության
խորհրդական Աշոտ Սմբատյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս