
Անգելա Մերկելը պլանավորում է այցելել Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում է այցելել Վրաստան: Այս մասին հայտարարել է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Չանտուրիան.
«Շատ հաջող էր Վրաստանի վարչապետի այցը Գերմանիա: Պլանավորվում է նաև Գերմանիայի կանցլերի այցը Վրաստան: Եվ ես կարծում եմ, որ դա ունի շատ մեծ նշանակություն Վրաստանի քաղաքական կյանքում: Բացի այդ, պլանավորվում է մեր կառավարության մի շարք ներկայացուցիչների այցը Գերմանիա: Խոսքն առաջին հերթին գնում է արտգործնախարարի մասին»: