Մենք վստահ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն ընդհանուր լեզու. Մարգվելաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը. «Վրաստանի իշխանությունները մտահոգ են մեր եղբայրական երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Ես ցանկանում են միանալ տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացմանը նպաստող կոչերին: Դա մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ ընդհանրապես ողջ տարածաշրջանի համար:

Տարածաշրջանի կայունությունն անհրաժեշտ է մեզ բոլորիս: Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է շարունակվի, և ես վստահ եմ, որ նրանք կգտնեն ընդհանուր լեզու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031