Խորհրդարանի նիստին ներկա պատգամավորներին հաջողվել է միմյանցից բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին և հարթել վեճը:
Հրադադարի պայմանագրի խախտման հարցով Հայաստանը կարող է գանգատ ներկայացնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային՝ ՄԱԿ-ի դատարան:
Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը: Թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ և դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախևառաջ Մինսկի խմբի գործընթացի միջոցով:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորը հաղորդել է իրեն պատկանող Երևանի Մանթաշյան փողոցի տան անհայտ անձանց կողմից գողության փորձ կատարելու մասին:
Ակնկալվում է, որ այն կընդունվի կառավարության առաջիկա նիստում:
Բացի այդ, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստանից Չինաստան արտահանման ծավալն աճել է 68 տոկոսով:
Վերջին օրերին իրադարձությունները Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ այգեգործական թաղամասում զարգացնել են դեդեկտիվ ժանրի կանոններով: Եւ այսպես, օգոստոսի 1-ին՝ կեսօրից հետո, թաղամասի Կենտրոնական ու 16-րդ փողոցների խաչմերուկում գտնվող դիտահորի մեջ անհայտ պատճառով տեղի է ունենում հրդեհ, որի հետեւանքով ամբողջությամբ այրվում է այնտեղ տեղակայված 150մմ տրամագծով պոլիէթիլենային քառաբաշխիչը եւ թաղամասը սնուցող ջրագիծը: Արդյունքում՝ «Երեւան Ջուր» ընկերությունը ստիպված դադարեցնում է ողջ այգեգործականի ջրամատակարարումը:
Շատ հանգամանալից զրույց է եղել, որի ժամանակ ասվել են բաներ, որոնք հրապարակման ենթակա չեն: Մեր կողմից նշվել է, որ երկրի պաշտպանության, անվտանգության հարցերում քաղաքական ուժերը պետք է ունենան քաղաքական միասնական դիրքորոշում, պետք է թիկունք լինեն բանակի համար:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմել է պաշտպանության նախարարությանը, որպեսզի թույլտվություն ստանա՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր մեկնելու եւ զինվորներին քաջալերելու համար:
Օգոստոսի 4-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Կոմբայնին, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Քաշաթաղի վարչական շրջանից երեկ դիրքեր մեկնած հայ կամավորների առաջ հարյուրակը գտնվում է Մարտունու շրջանում: Խիստ անհրաժեշտություն չկա, սակայն նրանք գնացել են որպես պահեստայիններ, եթե որևէ սահմանային մասում լարվածություն լինի, աջակցություն ցուցաբերեն:
Կողմերը պարտավորվել են չհրապարակել բանակցությունների մանրամասները մինչև որ վերջնական համաձայնագիր չկնքվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
«Կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի ունեցավ, այլև այն, ինչ տեղի չունեցավ: Մենք չտեսանք, որ Ադրբեջանը համակարգված ձևով օգտագործի հրետանին, տանկերը, օդուժը և ցամաքային զորքերը: Սա նշանակում է, որ նրանք շատ հեռու են լայնածավալ հարձակումներ ձեռնարկելուց»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը։
Մամեդովը մահացել է արձակուրդի մեջ գտնվելիս:
«Նոյյան Տապանի» կայքը` www.nt.am-ը, ադրբեջանական հաքերների կողմից ենթարկվել է հարձակման։ Անվտանգության նկատառումներով կայքը անջատած է և կգործի վաղվանից։
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Օգոստոսի 4-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցում գտնվող «Բաթումի» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ անտառում, նկատվել է պայթուցիկ սարքին նմանվող իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տանկային բիաթլոնի առաջնությունն անցկացվելու է մերձմոսկովյան Ալաբինոյում գտնվող ՌԴ ՊՆ-ի զորավարժարանում:
Պարզվում է՝ կամրջից ցած նետվողը «Արարատբանկի» Ամիրյան փողոցում գտնվող մասնաճյուղի կառավարչի տեղակալն է՝ 58-ամյա Միքայել Քերոբյանը:
Օգոստոսի 4-ին, ժամը 15.16-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Պարզ լճից դեպի Գոշավանք ընկած հատվածում մոլորվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացի Պ. Պ. Ֆ.-ն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հարությունյանի բեռնատարի մասնակցությամբ ավտովթարը Ռուսաստանի ժամանակակից պատմության խոշորագույններից մեկն է:
Փոխգնդապետ, ոստիկանության Վեդիի պահպանության բաժնի նախկին պետ Ռազմիկ Աթենյանի կինը սպառնում է այսօր փակել Արարատի մարզի Ոսկետափի միջազգային նշանակության ճանապարհը:
«Պաշտպանության նախարարը ներկայացրել է այն ամենը, ինչին դուք մամուլով արդեն տեղյակ եք, եւ ընդամենը պայմանավորվել ենք ընդհանուր հայտարարություն անելու բոլոր ֆրակցիաներով եւ դիրքեր այցելություն կատարելու համար պայմանավորվածություններ ենք ձեռք բերել»:
«Բոլորիս կարծիքը միասնական էր, որ մեր զինված ուժերը ամբողջությամբ կարողանում են պահպանել մեր հասարակության անդորրը և խաղաղությունը, ամեն ինչ վերահսկելի է: Բոլորս գտել ենք, որ այս խնդրով բոլոր քաղաքական ուժերը՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, պետք է լինեն միասնական՝ սատարելով մեր զինված ուժերին բանակին: Անթույլատրելի ենք համարել Ադրբեջանի, մեղմ ասած, ապակառուցողական դիրքորոշումը, ինչպես նաև հավաստիացրել ենք, որ մենք էլ մեր կողմից բոլոր քաղաքական ուժերը կհորդորեն, կդիմեն հասարակական տարբեր խավերին, որ բոլորը միասնական լինեն մեր բանակի և մեր պետության կողքին»:
ԵԱՀԿ Մինսկի խումբը քիչ ջանքեր չի գործադրում, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կողմերն ընդունեն կարգավորման քաղաքական սկզբունքներով փաստաթուղթ:
Թեև օգոստոսի 3-ին և այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել, այնուամենայնիվ, իրավիճակն առաջնագծում եղել է լարված, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հիմնականում կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար:
Ռոուհանին ԱՄՆ-ին և ՄԱԿ ԱԽ-ի անդամ այլ երկրների մեղադրել է Իսրայելի հետ դավի մեջ մտնելու մեջ
Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները` Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին […]