«Կամավորներն արդեն իսկ սահմանին կանգնած զինվորի կողքին են». Բացառիկ զրույց դիրքերից
Ավելին քան հարյուր հոգուց բաղկացած բերձորցի կամավորականների խումբն արդեն դիրքերում է, իր ներկայությամբ ոգեւորում է սահմանին կանգնած զինծառայողներին:
Կամավորական խմբի ղեկավար Արտուշ Միխիթարյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է.
«Թեեւ կամավորականների՝ դիրքեր մեկնելու ռազմական անհրաժեշտություն չկար, սակայն այս քայլը բարոյահոգեբանական աջակցություն է սահմաին կանգնած մեր զինվորներին, ովքեր առանց այդ էլ հստակ կատարում են իրենց խնդիրը եւ ամուր պահում են մեր սահմանները»:
Նա հնարավոր համարեց, որ առաջիկայում կամավորականների նոր խմբեր կարող են դիրքեր մեկնել, ևս մեկ անգամ շեշտելով, որ դրա ռազմական անհրաժաշտությունը չկա: Նա վստահեցրեց, որ իրենք դիրքերում կմնան այնքան, որքան պետք է և զինծառայողների հետ կապահովեն սահմանների անվտանգությունը:
Օգոստոսի 3-ին առաջնագիծ են մեկնել նաև Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ Մարտակերտից: Այս պահին նրանք առաջնագծում են, ովքեր իրենց փորձով եւ խորհուրդներովօգտակար կլինեն դիրքապահներին: Դիրքեր մեկնած ազատամարտիկները հիմնականում Արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանը ազատագրած տղաներն են, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում՝ այն բազմիցս ապացուցելով Արցախյան պատերազմի ժամանակ:
Վերջին օրերին ադրբեջանցիները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ուղղությամբ մի քանի դիվերսիոն գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում կրելով մարդկային զգալի կորուստներ հետ են շպրտվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն:
Ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավորներ:
Մանրամասներն՝ այստեղ