Բաժիններ՝

Էրդողանը նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում պատրաստ է հեռանալ քաղաքականությունից

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Էմրուլլահ Իշլերը հայտարարել է, որ վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե պարտվի առաջիկա նախագահական ընտրություններում:

Իշլերի խոսքերով՝ Էրդողանի կողմից երկրում իրականացված բարեփոխումներն ակնհայտորեն այն բանի ապացույցն են, որ Թուրքիայի ժողովուրդը նախագահական ընտրություններում աջակցելու է նրա թեկնածությանը:

Իշլերն ընդգծել է, որ մի շարք երկրներում արտասահմանաբնակ թուրքերը նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ բախվել են խնդիրների և մասնավորապես չեն կարողացել քվեարկել: Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է օգոստոսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031