Հարփերը մանրամասնել է, որ նոր պատժամիջոցները սահմանվել են ռուսական մի շարք ընկերությունների նկատմամբ:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի լռելու այն ժամանակ, երբ Իսրայելը ռազմական ագրեսիա է իրականացնում Պաղեստինի ժողովրդի դեմ:
Մեր քաղաքական գործիչները տառապում են սուր արտահայտված նարցիսիզմով և, ըստ այդմ, իրենց բարձր ինտելեկտին ու խորը գիտելիքներին համապատասխան ընդդիմախոսներ չեն գտնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելան 2012-2015 թվականներին Ռուսաստանից սպառազինություն գնողների թվում հայտնվելու է երկրորդ տեղում` զիջելով միայն Հնդկաստանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ով Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արվեց շուրջ մեկ տարի առաջ, մեր տեղեկություններով, կարող է դառնալ ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի պետի տեղակալ:
Մորնինգսթարն այս մասին հայտարարել է Ադրբեջանում իր դիվանագիտական գործունեության ավարտին նվիրված ելույթում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին սկզբնական շրջանում բավականին լայն լիազորություններ էր ընձեռել:
Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ 2014թ. հունվար-հունիսին արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում գրանցվել է 1 տոկոս աճ` 0.8 տոկոսով ավելացել են արտահանման, 1.1 տոկոսով ներմուծման ծախսերը:
Չեմ կարող ասել, թե սա ինչի հետևանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որևէ թշնամի չունի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանն այժմ փորձում է ապացուցել, որ իրեն Աֆրիկայում խաբել են. կան փասռտաթղթեր, որ հայ գործարարին «խաբած» աֆրիկացիների նկատմամբ այդ երկրում սանկցիա է կիրառվել եւ վերջիններս ձերբակալված են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Գ. (ծնվ.1946 թ.) և Լ. (ծնվ.1945 թ.) Ղ.-երը տեղի ուժերով տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքներով տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հինգշաբթի Գերագույն ռադայի նիստում հայտարարել էր իր հրաժարականի մասին` կոալիցիայի տապալման եւ խորհրդարանի կողմից կառավարության նախաձեռնություններն արգելափակելու պատճառով:
Այնպիսի միջատների նկատմամբ, ինչպիսիք են՝ մեղուն, իշամեղուն, ձիաբոռը, կրետը և կարմիր մրջյունները, ալերգիան կարող է ծանր ալերգիկ ռեակցիաներ առաջացնել՝ ընդհուպ մինչև անաֆիլաքսիա: Մեղվի հանդեպ ալերգիան ամենահաճախը տեսանելի է մեղվապահների և նրանց ընտանիքների մոտ, մինչդեռ իշամեղվի հանդեպ ալերգիան տարածված է ընդհանուր բնակչության շրջանում: Երկրագնդի գրեթե բոլոր հատվածներում էլ մեղվի և իշամեղվի հանդեպ ալերգիան հանդիպում է:
Գործակալության տեղեկություններով, Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Ցիկորիձեին բերման են ենթարկել Հիդրոպարկի տարածքից հուլիսի 19-ին։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել դատական դեպարտամենտի մի խումբ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել 13 անձ, այդ թվում՝ կանայք:
Ուշագրավ է, որ քրեական գործն արդեն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվելուց հետո այն դարձյալ մակագրվել էր նույն դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին, ով, սակայն, այդ ժամանակ ինքնաբացարկի մասին որոշում էր կայացրել՝ նշելով, որ Իշխան Ստեփանյանը՝ մահացած Լյուքս Ստեփանյանի հայրը, իր հորաքրոջ որդին է:
Վերջին տարիներին երբեք պաշտոնապես ստույգ չի հայտարարվում, թե որքան զբոսաշրջիկ է այցելում մեր երկիր: Փոխարենը` մեր լրատվամիջոցները հաշվապահի բծախնդրությամբ ներկայացնում են Վրաստանին վերաբերող տվյալները: Հարևան երկրում զբոսաշրջիկների հաշվառումը տարեկան արդեն 3 մլն մարդուն գերազանցող թիվ է:
2004-2012 թվականներին Բելոռուսը Ադրբեջանին վաճառել է 153 հատ T-72 տանկի տարբեր մոդելներ: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում: Այդ ռեգիստրի համաձայն, նշված ժամանակամիջոցում պաշտոնական Մինսկը Ադրբեջանին վաճառել է 132 հրետանային համակարգ` Դ-20 հրանոթների 120 միավոր, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հաուբից, 60 միավոր ԲՏՐ-70, ինչպես նաեւ 11 հատ ՍՈւ-25 ինքնաթիռ:
Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի մուտքի մոտ՝ Երեւանյան խճուղու հատվածում գնացքի տակ է ընկել մի երիտասարդ ու մահացել: Այս տեղեկությունը մեր լրագրողի հետ զրույցում հաստատել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը:
Աշխատանքիս, ապրելուս ձևն է արդեն դարձել, միշտ օդանավերի մեջ եմ, հյուրանոցներում: Ես Հայաստանը շատ եմ սիրում, և եթե դատապարտված լինեմ այլևս չճամփորդել, չի բացառվում, որ տարվա ուղիղ կեսն այստեղ անցկացնեմ: Բայց առայժմ ընտանիքս, ընկերներս Լոս Անջելեսում են, և կարելի է ասել՝ այնտեղ եմ ապրում: Իսկ եթե իմանամ, որ ամբողջ տարին ԱՄՆ-ում եմ անցկացնելու, կմեռնեմ: Ես բոլոր քաղաքներն էլ սիրում եմ: Իմ տունը դարձել է աշխարհը, իսկ քաղաքները՝ ամեն մեկը մի սենյակ են ինձ համար:
Նոր և անհավանական դրվագներ գեղեցկության սրահի վարսահարդար կնոջ գործունեությունից:
Հայրապետյանի փաստաբանը երկու օր առաջ Մոսկվայի քաղաքային դատարանում բողոքարկել է կալանավորելու թույլտվություն տված Բասմանի շրջանի դատարանի որոշումը։
Ժամը 20:00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ Աշոտ Հակոբյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 147-րդ կմ հատվածում իր կողմից վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 19 US 606 համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մեքենան գլխիվայր շրջվել է:
Հայաստանի շուրջ ընթացող արտաքին քաղաքական զարգացումները Հայաստանից կախված չեն: «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանի կարծիքով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում հնչեցված մտահոգությունը այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, հենց սրա արտահայտությունն էր եւ ուղղված էր նրանց, ովքեր, այսքան ժամանակ խաբում էին Հայաստանին:
Էնտերովիրուսի գաղտնի շրջանը միջինում մինչև 10 օր է, որից հետո կարող է սկսել հիվանդության բուռն զարգացում: Մասնագետի ներկայացմամբ, էնտերովիրուսային վարակների դեպքում տարածման կոնկրետ մեխանիզմներ չկան, և՛ դրանք կարող են փոխանցվել և՛ օդակաթիլային, և՛ կենցաղային և՛ ջրային ճանապարհով, ինչպես նաև սննդի միջոցով: Հիվանդության կլինիկական դրսևորումն, ըստ Գայանե Սահակյանի, կախված է, թե վարակն ինչ եղանակով է թափանցել մարդու օրգանիզմ:
Պարզվել է, որ նրանք գիշերը, ժամը 02.30-ին, նշված զբոսայգում գործող սրճարանի պատի վրայով մագլցելով` մուտք են գործել սրճարանի տարածք և տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել հեռուստացույց և նվագարկիչ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Նա անդրադարձել է նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու լուրերինն: «Նման հարց չկա, դա անհեթեթություն է եւ իրականությանը չի համապատասխանում: Նա մեր գործընկերն է, մեր ընկերն է, եւ բոլոր նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,-ասել է նա:
«Իրանից դեպի Արևմուտք գազ տարանցելը, բնականաբար, Ռուսաստանի շահերին դեմ է: Նույն Իրանը կարող է դա անել Թուրքիայի տարածքով, սակայն ցանկանում է, որ Թուրքիայի ազդեցությունը որոշակիորեն հավասարակշռվի, և շահագրգռված է գազատարը Հայաստանի տարածքով անցկացնելու մեջ: Բայց այստեղ կա նաև մյուս տարբերակը` կարող է հակառակը տեղի ունենալ, այսինքն, գազը Ռուսաստանից Հայաստանի տարածքով արտահանվի դեպի արևելք` Հնդկաստան: Մենք այդ երկրորդ տարբերակը հաշվի չենք առնում: Ռուսաստանը կարող է շատ լուրջ կերպով շահագրգռված լինել այս տարբերակում»,- ասում է Ստեփան Դանիելյանը:
Խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրված ընդհանուր մեծության նվազագույն չափը 86 տոկոսի փոխարեն պետք է լինի 90 տոկոս: