Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հանրապետության Նախագահին ներկայացվել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ այս քննարկված՝ հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երևույթին նպաստող պատճառներին, հետևանքներին և կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում՝ Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, հանքարդյունաբերության և բնապահպանական խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ առայժմ մի քանի վարկածներ են շրջանառվում, որոնք նախաքննությունը ուսումնասիրելու է:
Ականջի օմբախցանն իրենից ներկայացնում է ծծմբի կուտակումն ականջի արտաքին լսողական անցուղում, որն այդ վայրում գտնվող ծծմբային գեղձերի գերարտազատության հետևանք Է։ Ականջի ծծումբը չի հանդիսանում հիգիենիկ խնամքի կանոնների խախտման արդյունք: Օմբախցանի առաջացմանը նպաստում են ականջի ծծումբի բարձր մածուցիկությունը, արտաքին լսողական անցուղու նեղությունը և ոլորունությունը: Ականջի օմբախցանի առաջացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև անցուղու մեջ օտար մարմինների` ցեմենտի, ալյուրի փոշու ներթափանցումը:
Նրան կրակել ու գցել են փոսը: Այսինքն` դեպքը տեղի ունեցել է կենտրոնական ճամփից 20 մետր ցած` քանդած շինությունների մոտ:
Մինչև ԲՀԿ-ն և նրա կողմնակից քառյակը կորոշեն հանրահավաք սկսել, «Հեղափոխական ճակատը» գրաված կլինի Ազատության հրապարակը: Սոցիալիզմի գաղափարի հետևորդների համար դասակարգային թշնամիներ են ինչպես՝ գործող իշխանությունները, այնպես էլ՝ նրանց ընդդիմադիր համարվող կուսակցությունները, որոնց «Հեղափոխական ճակատի» ներկայացուցիչներն իրարից չեն ուզում տարանջատել՝ ասելով, որ այսօրվա Հայաստանը նրանք ստեղծել են միասնաբար և պետք է համատեղ պատասխանատվության ենթարկվեն:
«Պուտինն այս իրավիճակից լավ լուծում դեռևս չունի: Ըստ էության, այնպիսի իրադրություն է ստեղծվել, որ կամ պետք է ծայրահեղ քայլերի և էսկալացիայի գնա, կամ ընդունի իր մեղքը և իր երկրում իր հեղինակության մեծ կորստի գնով դուրս գա, որն առաջին հերթին` կհարվածի իր ռեժիմին ՌԴ-ի ներսում,- ասաց Իգոր Շևլյակովը:
Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանի մայրն այսօր հայտարարել էր, որ իր որդու վիճակը շատ ծանր է: 168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ Վալերի Հովհաննիսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Գ. Ղլեչյանի խոսքով՝ կալանավորի վիճակը նորմալ է, նա բժիշկների հսկողության տակ է, ստանում է անհրաժեշտ բուժումը:
Հուլիսի 23-ին, ժամը 14.15-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2002 թ. ծնված Տիգրան Մ.-ին:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության կողմից շարունակում է իրականացվել «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագիրը։
Ռուսաստանը մի քանի պատճառ կարող է ունենալ պատերազմի վերսկսման հարցում շահագրգիռ լինելու համար: Դրանցից ամենակարևորն այն է, որ լինելով Հայաստանի դաշնակից պետություն, կարող է միանգամայն օրինավոր և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան զորք մտցնել հակամարտության գոտի: Իսկ ռուս խաղաղապահները կարող են տեղակայվել միայն Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այդպիսով հնարավորություն տալով Ադրբեջանին` «իրենով անել» Ղարաբաղը:
28-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 1.2 միլիարդ մարդ ապրում է՝ օրական վաստակելով 1.25 դոլար կամ ավելի պակաս:
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ սկզբում Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չէր ցանկանում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը. «Դա առաջին նախագահի տեսակետ չէր, նեղ կուսակցական շահերից ելնելու մի փորձություն էր»։ Այդ հարցազրույցից պարոն Սահակյանը տպավորություն է ստացել, որ Տեր-Պետրոսյանի կարծիքով` այս երկրում համակարգային փոփոխությունների կարիք չկա մեկ պատճառով, «որովհետեւ ինքը դեռ կա ինքը առաջին նախագահն է եւ ուղղորդելու հնարավորություն ունի»։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության՝ 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Հարավային Կորեայում ԱՄՆ-ի ՀՀՊ-ի համակարգերի հնարավոր տեղակայումը բացասաբար կանդրադառնա համաշխարհային կայունության համար:
Եթե Հայաստանի քաղաքական համակարգում կա մի բան, որով կարող ենք իրոք պարծենալ, դա կուսակցությունների քանակն է։ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 70 կուսակցություն։
«Լևոնի համար սիրտս ցավում է, որ այդ մարդը բանտում է: Նա իրոք վատառողջ է, և չէի ուզենա, որ նա այդ վիճակում հայտնվեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո)` խոսելով Մոսկվայում արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին:
Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վ. Գասպարյանի հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կ. Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի քրեական հետախուզության բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Նոր Նորքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունթեր Օթթինգերի ներկայացուցիչ Սաբին Բերգերը:
«Մինչեւ 50-ամյակը չէր խոսվում Հայոց Ցեղասպանության մասին, բայց 1965 թ. Երեւանում, ժողովուրդը դուրս եկավ փողոց … եւ դրանից հետո կոթող հիմնվեց… Իսկ արտասահմանում մեր ձայնը լսելի չէր, եւ միայն ԱՍԱԼԱ-ի գործողություններից հետո էր որ լսելի դարձավ»:
Թերթն ընդգծում է, որ այդ «շտաբի» նպատակն այս տարվա աշնանը Վրաստանում քաղաքական ակտիվություն ցուցաբերելն է:
Հուլիսի 23-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ժամը 22.45-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Նելլի Խաչատրյանին:
Այս մասին հայտնել է Ճապոնիայի կենտրոնական հրշեջ վարչությունը, որն իրականացնում է ԱԻՆ-ի ու շտապօգնության գործառույթներ:
Հարավային Կորեայում տնտեսական վերելքի տեմպերի թուլացման գլխավոր պատճառը սպառողական ծախսերի կրճատումն է:
Հարցին, թե ինչպիսին պետք է լինի հանրային գերակա շահի և մարդու իրավունքների միջև հարաբերակցությունը, Վ. Պողոսյանը պատասխանել է, որ սահմանադրափիլիսոփայական տեսանկյունից հանրային շահը չպետք է գերակայի մարդու իրավունքների հանդեպ: Դրանք պետք է այնպես իրականացվեն, որ չվնասեն մարդու իրավունքները:
1999 թ. ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Համաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթը, որի մեջ ամփոփված է Հայաստանի Հանրապետությանը 185 մլն դոլար վարկ հատկացնելու (SAC-1` 60, SAC-2՝ 60, SAC-3՝ 65 մլն դոլար, հաստատված 1996-98 թթ.), ինչպես նաև ՀՀ էներգահամակարգի ապապետականացման ծրագիրը:
Մատակարարման ծավալները մեծ չեն, սակայն գնումն ունի խորհրդանշական նշանակություն:
Կառավարությունը նույնպես կարևորում է ուսանողների աջակցության անհրաժեշտությունը, սակայն ներկայացված օրենքների փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար: