Բաժիններ՝

Կիևը խստացնում է վերաբերմունքը անլեգալ «օրենքով գողերի» նկատմամբ. Ռամազ Ցիկորիձեին անորոշ ժամանակով մեկուսացրել են

Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, անցած երկուշաբթի Ուկրաինայի իրավապահները Չերնիգովի՝ ապօրինի միգրանտների համար նախատեսված կետ են տեղափոխել 42-ամյա վրացի «օրենքով գող» Ռամազ Ցիկորիձեին (Ռամազ Բագդատսկի)։ Համապատասխան որոշումն ընդունվել է Դարնիցկի շրջանային դատարանի կողմից։

Գործակալության տեղեկություններով, Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Ցիկորիձեին բերման են ենթարկել Հիդրոպարկի տարածքից հուլիսի 19-ին։

Վրացի հեղինակության հետագա ակտիվությունը կանխելու համար նրան անորոշ ժամանակով փակել են մեկուսարանում։ Չերնիգովում արդեն պահվում էր մեկ այլ «օրենքով գող»՝ Պոլիկարպ Ջանելիձեն։

Վերջին 5 տարվա ընթացքում սա Ցիկորիձեի 5-րդ ձերբակալություն էր Ուկրաինայի տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս