
Իսրայելն ահաբեկչություն է տարածում տարածաշրջանում. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի լռելու այն ժամանակ, երբ Իսրայելը ռազմական ագրեսիա է իրականացնում Պաղեստինի ժողովրդի դեմ:
Էրդողանի խոսքերով` Արևմուտքի մի շարք երկրներ աչք են փակում Իսրայելի գործողությունների նկատմամբ, և դա հիմք է տալիս` պնդելու, որ նրանք նույնպես կողմնակից են պաղեստինցիների հանդեպ ռազմական ագրեսիային:
Ավելին, Էրդողանը պաղեստինցիների հանդեպ Իսրայելի ներկայիս գործողությունները համեմատել է հրեա ժողովրդի հանդեպ նացիստների իրականացրած գործողությունների հետ: Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելը հանդիսանում է տարածաշրջանում ահաբեկչության տարածող:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Էրդողանն Իսրայելին մեղադրել էր պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու մեջ` հայտարարելով, որ նրանք նման գործողություններում արդեն իսկ գերազանցել են Հիտլերին: