
Գողություն «Հաղթանակ» զբոսայգու սրճարանից. (տեսանյութ)

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհրդի անդամների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 22-ին, ժամը 06.00-ին, «Հաղթանակ» զբոսայգուց բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն և նույն թվականին ծնված Ռաֆայել Մ.-ն:
Պարզվել է, որ նրանք գիշերը, ժամը 02.30-ին, նշված զբոսայգում գործող սրճարանի պատի վրայով մագլցելով` մուտք են գործել սրճարանի տարածք և տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել հեռուստացույց և նվագարկիչ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:
ՀՀ Ոստիկանություն