Թեհրանն ու Էրբիլը պայմանավորվածության են եկել նավթը գազով փոխանակելու շուրջ

Iran.ru-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաֆին Դիզային ոչ վաղ անցյալում հայտարարել է, որ Թեհրանի ու Էրբիլի միջև ձեռք է բերվել նավթը գազով փոխանակելու մասին նախնական պայմանավորվածություն:

Տվյալ պայմանավորվածության համաձայն, Իրանն Իրաքյան Քրդստանից կստանա հում նավթ, իսկ փոխարենը քրդական ինքնավարությանը կմատակարարի բնական գազ: Դրա հետ կապված՝ Էրբիլից Թեհրան է մեկնել հատուկ հանձնաժողով, որին հաջողվել է պայմանավորվածության գալ նավթը գազով փոխանակելու շուրջ:

Քրդական ինքնավարությունը, առանց Իրաքի կենտրոնական կառավարության համաձայնության, Թուրքիա է արտահանել ավելի քան 1 միլիոն բարել նավթ, ինչը հարուցել է իրաքյան կառավարության բողոքը: Բաղդադը հայտարարել է, որ դատի է տալու Թուրքիային, որը նպաստում է իրաքյան նավթի մաքսանենգ մատակարարումներին:

Տեսանյութեր

Լրահոս