Ինչու քննիչը Վարդան Պետրոսյանին չի ծանոթացրել փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով քրեական գործի նյութերի հետազոտումը: Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին ծանոթացել է գործով տուժողներին և տուժողների իրավահաջորդներին, իսկ ամբողջ նախաքննության ընթացքում Վարդան Պետրոսյանին այդ որոշումներին չեն ծանոթացրել: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ իր կարծիքով՝ դրանք ցանկանում էին գաղտնի պահել, քանի որ այդ դեպքում իրենք չէին կարողանա կասկածի տակ դնել քննիչի նշած այն հանգամանքը, որ վթարը տեղի է ունեցել կողնակում:

Մեղադրող Արթուր Սարգսյանն առարկեց, որ որոշումները կայացնելիս Վարդան Պետրոսյանը որևէ կարգավիճակ չի ունեցել, իսկ կարգավիճակ ունենալուց հետո փաստաթղթերը հանձնվել են Նիկոլայ Բաղդասարյանին:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 13-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30