Բաժիններ՝

Քննարկումներից անմասն չեն մնում նաև Միկոյանի ծննդավայրում (տեսանյութ)

ankyun3.am-ը գորւմ է. Երևանում վերջին մեկ ամսվա ընթացքում բուռն քննարկումների առիթ է դարձել 20-րդ դարասկզբի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրել-չտեղադրելու հարցը։

Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ աղմկահարույց և իրարամերժ կարծիքներից հետո Երևանի ավագանու ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները որոշեցին կողմ քվեարկել արձանի տեղադրման առաջարկին և չընդունեցին «Բարև Երևան» խմբակցության առաջարկը՝ վերանայելու այդ որոշումը:

Իսկ տարբեր անհատների, լրատվամիջոցների կողմից կասկածի տակ է դրվել այն մարդու անունը, որը տարիներ շարունակ դպրոցական դասագրքերում ներկայացվում էր որպես ամենախոհեմ քաղաքական գործիչներից մեկը: Ոմանց կարծիքով, օրինակ, հենց Միկոյանի շրջահայացության շնորհիվ է ժամանակին կանխվել 3-րդ համաշխարհային պատերազմը: Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին Ալավերդում ու հատկապես Միկոյանի ծննդավայր Սանահինում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս