Բաժիններ՝

Վարդենիսում կայծակի հետևանքով հայր ու որդի «ձուլվե՞լ» են իրար. ի՞նչ է եղել իրականում (տեսանյութ)

«Արմնյուզ»-ի փոխանցմամբ՝ կայծակի պատճառով Սիրանյանների տանը բռնկված հրդեհից այրվել են հեռախոսի լարերն ու առաստաղի ջահի լամպերը: Վարդենիսում կայծակի հետևանքով հայր ու որդի «ձուլվե՞լ» են իրար. ի՞նչ է եղել իրականում

Սիրանյանների ընտանիքը մայիսի 3-ի ահավոր կայծակի մասին չի մոռացել: Փոքրիկ Վահեն այդ օրը գիշերը ժամը երեքին արթնացավ կայծակի հուժկու ձայնից: Հայրն ու մայրը նրա աղաղակը լսելով վրա են հասել օգնություն ցույց տալու համար: Վահեն պատմում է, որ մայրը` Քրիստինեն է ավելի շատ վախեցել կայծակից: Նա տեսել է, թե ինչպես է մայրը զգացել ոտքի մատների սուր ցավը:

Վահեի հարազատները տեսախցիկի առաջ խոսել չեն ուզում: Վահեի տատը պատմում է, որ կայծակի հարվածից հեռախոսի, պատից կախված ջահի լույսերն են այրվել: Այդ ընթացքում, սակայն, ընտանիքի անդամներն հասցրել են հեռախոսի այրվող գիծն անջատել ու դուրս նետել տնից:

Քրիստինե Քալաշյանին տան անդամները հասցրել են Վարդենիսի հիվանդանոց: Այստեղ կնոջն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Հերթապահ բժիշկն ասում է, որ Քրիստինեի ճնշումը վախից ընկել էր: Մոտ 20 րոպե Քրիստինեն մնում է բժիշկների հսկողության տակ: Անհրաժեշտ սրսկումներն ստանալուց հետո նրան հիվանդանոցից դուրս են գրում: Այժմ բժիշկները նրա վիճակը լավ են գնահատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս