Բաժիններ՝

Մերկելը Պուտինին կոչ է արել աջակցել Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Ֆրանսիայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ժամանակ Մերկելը Պուտինին կոչ է արել աջակցել Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը:

Մերկելի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ կանցլերը համոզվածություն է հայտնել, որ միջազգային հանրության կողմից ճանաչված նախագահական ընտրությունների անցկացումից հետո պետք է ձեռնամուխ լինել հատկապես Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորմանը:

Զայբերտն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է պարտավորություններ ստանձնի տվյալ հարցում: Մերկելի ու Պուտինի հանդիպումն անցկացվել է դռնփակ պայմաններում, այն կայացրել է Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30