Վարորդները հնարավորություն ունեցե՞լ են կանխելու վթարը. փորձաքննության եզրակացություն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասութան դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Դատարանում դատավոր Վաղինակ Մկրտչյանն այժմ հրապարակում է տեխնիկական փորձաքննության եզրակացությունը:
Փորձագետը եզրակացությունում նշել էր, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը անվտանգ երթեկություն իրականացնելու և բախումից խուսափելու համար պետք է իրականացներ ճանապարհային երևթևեկության կանոնների համապատասխան, սակայն վարորդը իրականացրել է ոչ պատշաճ և վտանագավոր երթևեկություն՝ ավտոմեքենան վարելով բնակավայրում սահմանված առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ: Ըստ փորձաքննության՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:

Փորձաքննության եզրակացության մեջ նշված էր, թե չի բացառվում, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան լիներ ինչպես անշարժ, այնպես էլ հետընթաց ընթացքի մեջ՝ արգելակման պրոցեսում:

Փորձաքննությունից հետո Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դեպքի վայրում մի շարք հետքեր չեն արձանագրվել, վկայակոչեց նաև մի շարք փաստեր և միջնորդեց դատարան հրավիրել փորձագետներից մեկին՝ նշելով, որ հայտանաբերված հետքերի հետ կապված մի շարք հարցեր պետք է ուղղել նրան:

Դատախազ Արթուր Սարգսյանն, անդրադառնալով Նիկոլայ Բաղդասարյանի վկայակոչած հանգամանքներին, ասաց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում է, թե Նիկոլայ Բաղդասարյանը կամ գտնվել է Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի մեջ կամ էլ «վերևից ինչ-որ տեղից» նայել է:

Կարդացեք նաև

Դատախազը նշեց, որ պաշտպանի ներկայացրածը սուբյեկտիվ ընկալում է, սակայն չառարկեց փորձագետին դատարան հրավիրելու միջնորդության դեմ: Տուժողների և տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ փորձաննության եզրակացության մեջ ամեն ինչ հստակ նշված է: Դատարանը բավարարեց Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս