Բաժիններ՝

«Քաղաքացիական հագուստով անձինք առեւանգել էին ամուսնուս»

Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանն «Ասպարեզի» հետ զրույցում ասաց, որ իր ամուսինը հացադուլ ու ջրադուլ է հայտարարել, քանի որ տեւական ժամանակ է՝ նրան չեն ներկայացնում պայմանական վաղաժամկետ ազատման: «Ոչ՛ բուժում են անում, ո՛չ էլ պայմանական վաղաժամկետ ազատման են ներկայացնում: Մինչդեռ, ամուսնուս մի քանի ամիս է մնացել, որ ազատ արձակվի»,-ասաց Կ.Հակոբյանը:

Վերջինս նշեց, որ իր ամուսինը երրորդ կարգի հաշմանդամ է եւ բուժում էր ստանում «Արմենիա» ԲԿ-ում, սակայն վերջերս նրան հիվանդանոցից առեւանգել էին: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ի գիշերը, երբ Երեւանի ՔԿ վարչության աշխատակիցներն առեւանգել են Ա. Հակոբյանին, առեւանգողները եղել են քաղաքացիական հագուստով:

«Նրանցից ոչ մեկը ֆոռմով չէր եկել, որ ասեինք, թե օրինական գործ են կատարում: Ասել են՝ տանում ենք եւ վերջ: Երբ ամուսնուս առեւանգեցին, նրա բուժող բժիշկն այդ օրը տանն է եղել, ես այդ օրը հիվանդանոցում հերթապահ բժշկին եմ հանդիպել եւ մի հատ էլ ամուսնուս առեւանգողներին էին պաշտպանում: Ինձ հարցնում էր՝ ինչու՞ ես դու այդպես ագրեսիվացել, ես էլ ասել եմ, որ ամուսինս բուժման նպատակով է եկել, բժիշկն էլ թե՝ օրենքի ձեռքն է, օրենքը ոնց ուզենա՝ այնպես էլ կանի: Դե որ օրենք է՝ օրենք է, դուք ձերն արեք, մենք էլ մերը կանենք: Ինձ ասել էին, որ ամուսնուս Արթիկ են տանում, սակայն հետագայում իամացա, որ Արտակին իրականում տարել էին ՑԵԲԵ: Ես էլ գիտենալով, թե Արթիկ են տարել, այնտեղ էի զանգահարել ամուսնուս մասին տեղեկություններ իմանալու, սակայն պարզվեց, որ Արտակն այնտեղ չէ: Ամուսնուս բժշկական թղթերն էլ են տարել: Ես շա՞տ գիտեմ, թե ուր են տարել, ու՞մ էին դրանք հարկավոր»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս