
Իրաքի ներկայիս իրադարձությունների մեղավորը երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքին է. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի ներկայիս իրադարձությունների մեղավորը երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքին է:
Էրդողանի խոսքերով՝ ժամանակին Արևմուտքն աչք է փակել Մալիքիի բռնությունների քաղաքականության վրա, որն ուղղված է եղել սուննի մուսուլմանների, ինչպես նաև քաղաքական այլ ուժերի դեմ.
«Իրաքի բանակի 98 տոկոսը շիաներ են, և դա ապացուցում է, որ Մալիքիի կառավարությունը հալածում է սուննիներին»: