ԱԺ փոխնախագահը այցելեց Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին այցելեց Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարան, մտերմիկ զրույց ունեցավ հերոսի մոր՝ տիկին Զարուհու հետ, շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, հերոսի թողած հարուստ գրադարանին ու շենքային պայմաններին:
Զարուհի մայրիկը հպարտությամբ ու գոհունակությամբ էր պատմում հայրենիքի հանդեպ որդու անմնացորդ նվիրումի ու ազգանվեր գործերի մասին:

Sharmazanov

Նա հուզմունքով հիշեց նաև Վարդանի խնդրանքը, որ եթե պատերազմի դաշտից ինքը չվերադառնա, թող մայրն այնպես անի, որ սերունդները կրթվեն ու դաստիարակվեն իր թողած գրքերով: «Պատերազմի դաշտում Վարդանը իր անձնական օրինակով կենդանի լեգենդ էր, ետմահու էլ նա շարունակում է ապրել ու ծառայել իր ժողովրդին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն հայտնեց համակողմանի աջակցություն ցուցաբերել տուն-թանգարանին:

ՀՀ Ազգային Ժողով

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30