Քոչարյանը խոսում է տուգանքների մասին, որովհետեւ օդից եկող փողերն իրեն չեն հասնում. Պետրոս Մակեյան. news.am

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայքարում են 41 մանդատների համար, «խաղացնելով ամբողջ ժողովրդին, կայացած եւ չկայացած քաղաքական ուժերին, սակայն կռվում են բավականին գրագետ եւ քաղաքակիրթ ձեւով»:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցին, որտեղ ընդգծել է, որ կողմ է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

«Եթե նախկինում մեծամասնական մանդատները տալիս էին օլիգարխներին եւ դրանք Քոչարյանի գրպանում էին, ապա հիմա Սերժ Սարգսյանին են պատկանում: Քոչարյանը ցանկանում է 41 տեղից լրացուցիչ մանդատ ունենա: 41 տեղի կռիվ է, քաղաքական կռիվ չէ, տեսակետների բախում չէ: Ուղղակի մանդատների կռիվ է, որը բավականին գրագետ եւ քաղաքակիրթ է արվում. Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը խաղացնում են ամբողջ ժողովրդին, քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերին: Քոչարյանը կռիվ է անում այդ 41 մանդատների համար, որպեսզի եթե անցնեն խորհրդարանական կառավարման համակարգին, ապա այդ 41 ձայները կարեւոր նշանակություն կունենան»,- ասաց նա:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս