ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ կազմակերպվել է բողոքի ակցիա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում ադրբեջանցի քաղաքական վտարանդիների խումբն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել Ստրասբուրգում՝ Եվրոպայի պալատի սրահում, ուր պատգամավորների առջև ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Սրահի օթյակի առաջին շարքերում տեղավորված ցուցարարները իրենց բերանները փակել են սև գործվածքեղենով: Ընդ որում, նրանք կրել են Ադրբեջանի քաղբանտարկյալների նկարներով շապիկներ: Դրա հետ կապված՝ Ալիևի ելույթը ժամանակավորապես դադարեցվել է: Ավելի ուշ Ալիևը շարունակել է ելույթը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30