Բաժիններ՝

Տիգրան Համասյան. «Եթե Կոմիտասը այստեղ լիներ, ինքը չէր գա՝ այդպես դռներին զարկեր» (տեսանյութ)

Այսօր հռչակավոր դաշնակահար Տիգրան Համասյանը՝ ի պաշտպանություն Աֆրիկյանների ակումբի շենքի, հենց Աֆրիկյանների շենքի տարածքում հանդես եկավ փոքրիկ համերգով: Նա չի ընդունում բողոքելու այն միջոցները, որոնք կիրառում էին Աֆրիկյանների ակումբի ակտիվիստները (աղմկելը, երկաթներին հարվածելը):

Երաժիշտը նույնպես միացավ պայքարին, սակայն՝ բողոքի իր տարբերակն էր ներկայացնում՝ երաժշտությունը, և առաջարկում էր շարժման մասնակիցներին հանդուրժող լինել:

«Այստեղ մի կարևոր բան կա: Չմոռանանք, որ բոլորս պետք է իրար սիրենք: Կարող է շատ պարզ հնչել, բայց համենայնդեպս ամենավերջում ամենակարևոր բանը դա է: Բնականաբար, եթե պատմություն կա այս շենքի հետ, պատմության այդ շունչը կա, քարի կտորը ինչ-որ պատմություն ունի, այդ պատմությունը պետք է պարզապես հարգել և սիրել՝ ինչ են արել մարդիկ մեզնից երկու դար առաջ: Այդքան բան, բայց պետք չէ այս ամեն ինչին թշնամաբար մոտենալ՝ երկու կողմից: Պետք է իրար հասկանալ»,- նրա այս խոսքերի ժամանակ ակտիվիստներից մեկը սկսեց ձեռքերով հարվածել երկաթյա պարիսպներին, աղմկելով՝ «Աֆրիկյանների շենքը մոտ 130 տարվա պատմություն ունի…»:

Tigran Hamasyan1

Կարդացեք նաև

«Այ այսպիսի բաներ պետք է չլինեն: Պարզ է, էլի: Համենայնդեպս Կոմիտասը որ այստեղ լիներ, ինքը չէր գա՝ այդպես դռներին զարկեր: Լավ, քանի որ Կոմիտասից խոսեցինք, մի հատ էլ Կոմիտաս նվագենք ու հուսով ենք՝ Կոմիտասի աուրան ու իր էներգիան բացասական չի ազդի այս ամեն ինչի վրա: Չի կարող նա բացասական ազդել»,- հավելեց Տիգրան Համասյանը և դարձյալ սկսեց նվագել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս