Էրդողանը կարող է հաղթել նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում. հարցախույզ
Թուրքական Aydınlık թերթի փոխանցմամբ՝ Sօnar հետազոտական ընկերությունը հարցախույզ է անցկացրել՝ կապված օգոստոսի 10-ին երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Հարցախույզն անցկացվել է 26 նահանգում, դրան մասնակցել է 2850 մարդ:
Հարցախույզի արդյունքները վկայել են, որ առաջադրվելու դեպքում Թուրքիայի ներկայիս վարչապետ հաղթանակ կտանի նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում՝ հավաքելով քվեների ավելի քան 50 տոկոսը:
«Նախագահական ընտրություններում ո՞ր կուսակցության թեկնածուի օգտին կտայիք ձեր քվեն» հարցին հարցվածների 46 տոկոսը նշել է ԱԶԿ-ի (Ռեջեփ Թայյիփ Էրդողան), 35.3 տոկոսը ԺՀԿ/ԱՇԿ-ի (Էքմելեդդին Իհսանօղլու), 6.2 տոկոսը՝ ԽԺԿ/ԺԴԿ-ի օգտին:
Չկողմնորոշվածների հարաբերակցությունը հաշվի առնելով՝ Էրդողանը նախագահական ընտրություններում կհավաքի քվեների 52.6 տոկոսը, իսկ Իհսանօղլուն՝ 40.3 տոկոսը, իսկ ԽԺԿ/ԺԴԿ-ի թեկնածուն՝ 7.1 տոկոս: