Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ հանդես եկած Հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այս օրերին հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի խմբակցությունների հետ և ներկայացնում իր ղեկավարած գերատեսչության հիմնավորումները, թե անցած տարի տեղի ունեցած թանկացումից հետո ինչո՞ւ պետք է էլեկտրաէներգիան 3.85 դրամով կրկին թանկանա:
Հունիսի 12-ին, ժամը 10.23-ին Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղի ցանքատարածքները և բանջարա-բոստանային կուլտուրաները:
Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում գտնվող, բժշկական թափոնների ոչնչացմամբ զբաղվող «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի շրջակայքում մեռելածին պտուղների և հղիության արհեստական վիժումների ընթացքում առաջացած պտղի մասերի հայտնաբերման դեպքերի առնչությամբ լրատվամիջոցներում եղած հրապարակումների առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անմիջապես մեկնել է Մասիս և տեղում, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ինչպես նաև շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, մանրամասն քննարկել խնդիրը։
ՀՀ կառավարությունը Սերբիային հատկացնում է 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց գործադիրիր նիստում: ՀՀ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը միայն նշեց, որ գումարը հատկացվում է օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին:
Դատարանում բավական լարված իրավիճակ էր. ամբաստանյալների հարազատները բողոքում էին, որ իրենց սկզբում ներս չեն թողել նիստերի դահլիճ, իսկ դահլիճ մտնելուց հետո էլ չեն կարողացել նույնիսկ տեսնել իրենց հարազատներին:
Կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում persona-non-grata (անցանկալի անձ) հայտարարելու մասին հարցը։
Իրավապաշտպաններն ընդգծում են, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում հետխորհրդային տիրույթում ժողովրդավարության անկման հարցում:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության համապատասխան մասնագետի եզրակացությունը ` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014թ. հունիսի 11-ի որոշմամբ վերացվել է:
Նիստից առաջ տեղի էր ունենում բողոքի ակցիա, որին մասնակցող երիտասարդներից մեկը կանգնել է մեքենայի վրա և կրակել ոստիկանների ուղղությամբ։
«Վերին Լարսի սողանքների մասին ի՞նչ կա, կցանկանայի զեկուցեք»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին:
«Գունավոր հեղափոխությունները» դառնում են քաղաքական լանդշաֆտի ապակայունացման էական գործոն:
2014 թ. հունիսի 12-ին, երկարատև ծանր հիվանդությունից, կյանքի 80-րդ տարում վախճանվել է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը:
Օղանն ընդգծել է, որ թուրքական ընդդիմությունն ունի դրա ապացույցները և օրեր անց կհրապարակի իր խոսքերը հաստատող փաստաթղթերը:
Ավտովթարի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել է 3 մարդ:
«Խստացվում են պատասխանատվության նորմերը, վարչական մեխանիզմների ամբոջ մեխանիզմն է խստացվում: Փոփոխությունները քննարկվել են միությունների հետ, ՓՄՁ-ները պետք է ստեղծեն խորհուրդ, որ բոլոր անհրաժեշտ հացերը քննարկվեն գերատեսչության հետ»:
Զինյալները Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության շենքում պատանդ են վերցրել առնվազն 48 աշխատակցի, այդ թվում նաև Թուրքիայի գլխավոր հյուպատոսին:
Քրեական գործի շրջանակներում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, անզգուշությամբ մարդու մահ պատճառելու կասկածանքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հանդիպել է Դոնեցկի մարզային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Տարուտայի հետ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Միայն դրանից հետո Ուկրաինայի նորընտիր նախագահը կարող է կենտրոնանալ անհրաժեշտ բարեփոխումների անցկացման վրա:
Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազնագ է ստացվել, որ Խաշթառակ-Լուսահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, երկաթե արգելապատնեշներին բախված վիճակում գտնվող ավտոմեքենայում դի կա:
Մելիան հավելել է, որ Ադրբեջանն արգելել է մի շարք միջազգային իրավապաշտպանների մուտքը երկիր:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկություններ չունի այս օրերին լրահոսը հեղեղած հետապնդումների մասին, որոնք վերաբերում են կուտակային կենսաթոշակային պահումներից հրաժարվելու դեպքերին»:
Այսպես. Սերժ Սարգսյան-Տեր-Պետրոսյան երկխոսության փոխարեն՝ ստացանք Ծառուկյան-Տեր-Պետրոսյան: Երկրորդ տարբերակում ով կլինի՝ կտեսնենք ժամանակի ընթացքում:
Հելսինկյան հանձնաժողովի հատուկ լսումներին ներկա չի գտնվել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը:
«Հրազդանում գտնվող Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանն ամիսներ առաջ սնանկ էր ճանաչվել և վարկի դիմաց գրավադրվել ՎՏԲ Հայաստան բանկում»:
ԵՄ-ն ու Ուկրաինան պլանավորել են Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հունիսի 27-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովի շրջանակներում:
«Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին մասնակցող «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին երեկ, Ազգային ժողովում, իր ստատուսի համար անսովոր ընդունելություն է մատուցվել»: