«Միկա-ցեմենտ»-ով հետաքրքրված են ՌԴ-ում աշխատող հայ գործարարներ. «Ժողովուրդ»
«Հրազդանում գտնվող Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանն ամիսներ առաջ սնանկ էր ճանաչվել և վարկի դիմաց գրավադրվել ՎՏԲ Հայաստան բանկում»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որի տեղեկություններով՝ օրերս հայտնվել են գործարանի գնորդներ՝ ՌԴ-ում աշխատող հայ գործարարներ, որոնց ներկայացուցիչը գործարանի մեխանիկական բաժնի պետ՝ մարտունեցի Սերոբ Շառոյանն է, ով ազգակցական կապեր ունի նոր գնորդների հետ:
«Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, գործարանի տնօրենի պաշտոնը կստանձնի գլխավոր մեխանիկը: ՎՏԲ-ից չեն հերքում գործարանի վաճառքի շուրջ պտտվող լուրերը, սակայն չեն էլ հաստատում՝ նշելով, որ հստակ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում, ինչը ժամանակ է պահանջում»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։