Բաժիններ՝

Ադրբեջանում ուժեղանում է ավտորիտարիզմը. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, որը հայտնի է որպես Հելսինկյան հանձնաժողով, Ադրբեջանի կառավարությանը համառորեն կոչ է արել կատարել մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում ստանձնած պարտավորությունները՝ ավտորիտարիզմի վերածվելու փոխարեն:

Այդ կոչերը հնչել են երեկ՝ Հելսինկյան հանձնաժողովի հատուկ լսումների ժամանակ, որոնց սակայն ներկա չի գտնվել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը: Հանձնաժողովի ղեկավար, սենատոր Բենջամին Կարդինը հայտարարել է. «Մենք Ադրբեջանը համարում ենք տարածաշրջանում կարևոր ընկեր ու գործընկեր: Դա նշանակում է, որ մենք խորապես անտարբեր չենք նրա ճակատագրի հանդեպ:

Վաշինգտոնն ունի նշանակալից կասկածներ՝ կապված Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ, ինչը հարուցում է մտահոգություն, քանի որ Ադրբեջանն ընթանում է սխալ ուղղությամբ:

ԶԼՄ-ների ազատության ու ազատ հանրահավաքների մշտական խնդրի հետ մեկտեղ վերջին երկու տարին աչքի է ընկել մեծ թվով ակտիվիստների կալանավորմամբ, որոնք քաղաքական դրդապատճառներով ենթարկվել են հալածանքների:

Մեզ մտահոգում է այն, որ փոխանակ երկիրն ապրի ԵԱՀԿ-ի ու ԵԽ-ի շրջանակներում իր պարտավորությունների շրջանակներին համապատասխան, Ադրբեջանում ուժեղանում է ավտորիտարիզմը: Մենք ցանկանում ենք աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի փոխենք այդ միտումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս