«Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի միջև միշտ եղել են շատ նորմալ և գործընկերային հարաբերություններ, և դրանք այսօր էլ շարունակվում են, և ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որ մեր մեջ կա մրցակցություն կամ հակադրություն»,- ասում է Հովհաննես Մարգարյանը:
Հունիսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ-4696» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի «Սարի սուրբ» կոչվող տարածքում շրջվել է:
Այդ մասին Դոլգովը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Այսօր Աֆրիկյանների շենքի առջևից բերման է ենթարկվել ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը («Նավակ Ճոճողը»): «Ազատության» հետ զրույցում Գաբրիելյանն ասել է, որ ցանկանում էր գրառում կատարել շենքը շրջապատող մետաղյա թիթեղի վրա, սակայն այդ ժամանակ իրեն են մոտեցել ոստիկանները և հրավիրել Ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Հունիսի 13-ին արևելյան շրջաններում, 14-17-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Դրա շնորհիվ այն պատմության մեջ կմտնի որպես ամենաթանկարժեք առաջնություն:
«Հայաստանում միայն պետք է զարգանան հայկական դպրոցները, մեր կրթությունը հայեցի է, և մենք կարիքը չունենք որևէ երկրի լեզվով այստեղ մեծածավալ կրթական ինչ-որ ծրագրեր իրականացնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովի հայտարարությունների մասին, թե Հայաստանում չկան ռուսական դպրոցներ և Հայաստանի հետաքրքրության շրջանակում պետք է լինի ռուսական դպրոցներ ունենալը:
Հունիսի 17-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը խորհրդարանում կազմակերպում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրցման հարցով լսումներ: Այս մասին այսօր ԱԺ նիստի ավարտին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 18-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:
Պահանջների ուռճացումը չի ազդի Իրանի վճռականության վրա, ով պաշտպանելու է միջուկային ոլորտում իր իրավունքները:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ նիստում, ներկայացնելով իր և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ համատեղ մշակած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, հավաստիացրեց, թե առաջարկվող փոփոխությունների նպատակն է, որ հուշարձանների պահպանության ոլորտում օրենսդրական տարընթերցումներ չլինեն:
«Հայաստանյան հասարակությունն ավանդաբար ռուսամետ է։ Վերջին 13 տարիներին անցկացված բոլոր սոցհարցումները վկայում են, որ Հայաստանում մեծ համակրանք են տածում (բնակչության ավելի քան 74 տոկոսը) Ռուսաստանի նկատմամբ և վստահում են ռուսական արտաքին քաղաքականությանը»,- ասում է Արամ Սաֆարյանը՝ ընդգծելով նաև, որ հայերը շատ են գնահատում քաղաքական կայունությունը, ինչը հնարավորություն է տալիս ապրել Հարավային Կովկաս կոչվող բարդ, թեժ տարածաշրջանում։
«Մենք գտնում ենք, որ պետք է գործի արդյունաբերական զարգացման ծրագիր, այսինքն՝ ոչ թե պաշտոնյաները ցանկանան կամ չցանկանան աջակցել արդյունաբերությանը, այլ ունենան նման պարտավորություններ: Օրենքով դրվի իրավունք և լիազորություն և օրենքով բյուջեում թիվ դրվի»,- ասաց Մ.Մելքումյանը:
Իրաքի խորհրդարանի նիստում պետք է քննարկվի երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի առաջարկը՝ կապված Մոսուլի դեպքերի հետ:
Ըստ նրա՝ եթե խնդրին մոտենանք այնպես, ինչպես մոտենում ենք Միկոյանի խնդրին ապա «բոլորի արձանները պետք է հանենք՝ Վարդան Մամիկոնյանից սկսած, միգուցե և Սասունցի Դավիթը արձանն էլ հանենք, որովհետև, ինչպես ասում են, նա սպանել է Մսրա Մելիքին, ինչն ուղղակի խայտառակություն է»:
Ռոուհանին ընդգծել է, որ դրա նպատակը երկու երկրների միջև փոխգործակցության ուժեղացումն է և տարածաշրջանում քայլերի համակարգումը:
Մի քանի ամիս առաջ Երևանի գետափում, «Չռիկ» կոչվող հատվածում վազելիս՝ տեսա մի երիտասարդի՝ արնաշաղախ, անգիտակից ընկած. ներքնաշապիկի տակ հայտնաբերեցի դանակահարվածին բնորոշ (կտրող ծակող գործիքի) հետք: Զանգահարեցի 1-02, 911, 1-03 ու… կրակն ընկա: Ստիպված եղա պատասխանել մի 15 (տարբեր համարներից) հեռախոսազանգերի, որպեսզի բացատրեմ «դեպքի վայրը», դիմավորեմ: Ի դեպ՝ ներկայացա և բջջային հեռախոսիս համարը՝ իրենց պահաջով տվեցի, թե չէ՝ չէին գա և տղան, հավանաբար, կմեռներ: Վաղը (ծանուցագիր եմ ստացել) պետք է ներկայանամ կենտրոնականի քննչական բաժին (հետաքննիչին հրաժարվել եմ ներկայանալ)՝ որպես վկա հարցաքննության, հակառակ դեպքում՝ բերման կենթարկվեմ: Եվ դեռ հայտնի չէ, թե քանի անգամ «կհրավիրվեմ» քննչական, դատարան, վերաքննիչ և այլն…»:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
«Ես այդ մարդկանց չեմ մեղադրում, ես մեղադրում եմ մեզ, որ մենք հասել այն վիճակին, որ նրանց թույլ ենք տալիս գալ և այդպիսի խրատներ կարդալ մեր գլխին,- ասաց Ավետիք Իշխանյանը: – Եթե Կիսելյովն իրեն թույլ է տալիս գալ Հայաստան, այդպիսի արտահայտություններ անել և մեզ ասել, թե մենք ինչ պետք է անենք, դա Կիսելյովի մեղքը չէ, դա Հայաստանի իշխանությունների մեղքն է, որ թույլ են տալիս նրան այդպես խոսել: Այդ մարդը զգում է, որ կարելի է այդպես խոսել և դասեր տալ Հայաստանի քաղաքական վերնախավին…»:
Բուրջանաձեն նման կերպ է մեկնաբանել նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերայի հայտարարությունը:
2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով կհիմնանորոգվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ ՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածը։
Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ իրենք ներկա դրությամբ չեն կարող Վրաստանին առաջարկել ԵՄ-ին անդամակցություն:
Ըստ նրա՝ երկրորդ խնդիրը վերաբերում է արարողակարգային ընդունելությանը, երբ ԱԺ-ի գլխավոր մուտքի դարպասները բացվում են, և ինչ-որ մեկը նման ընդունելության է արժանանում, մինչդեռ բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ 10-12 պատգամավորների պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանում էր և 2.5 ժամ տևեց, մինչև օդանավակայանից հասան հյուրանոց
Ասոցացման համաձայնագիրը բաց փաստաթուղթ է, որում չկա որևէ գաղտնի, քողարկված բան:
Այս մասին նշված է երեկ ԼԺՀ-ի տարածած համապատասխան հայտարարությունում:
ՀՀ կառավարություն իր այսօրվա նիստում թույլատրել է «Հորմիգոնես ի մորտերոս սեռանո Ս.Ժ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 12-ը:
Մենք չենք էլ քննարկել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, քանի որ չենք կարծում, թե գործը հասել է դրան:
ՀՀ կառավարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ հիմնադրել է «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սահմանել, որ հիմնադրամում ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Կանայք հայտարարել են, որ մտադիր են զենքը ձեռքներին դիմակայել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
Քրդերի հաղորդմամբ՝ ներկա դրությամբ քաղաքում չի մնացել կառավարական բանակի որևէ զինծառայող:
Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել բոլոր տուժածների հետ, շնորհակալություն է հայտնել նրանց, որ չեն վախեցել դիմահար կրակոցներից, զսպվածություն են ցուցաբերել և վնասազերծման ժամանակ զենք չեն կիրառել։