Նախարարը տեղյակ չէ հետապնդումների մասին. «Հրապարակ»
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկություններ չունի այս օրերին լրահոսը հեղեղած հետապնդումների մասին, որոնք վերաբերում են կուտակային կենսաթոշակային պահումներից հրաժարվելու դեպքերին»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Մինչդեռ մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, և այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներին իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել գործատուներին՝ աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին: Լրագրողներից լսելով հետապնդումների մասին, նախարարը զարմանքով արձագանքել է.
«Դուք գիտե՞ք էդպիսի բան, կարո՞ղ եք ներկայացնել: Կոնկրետ տվյալներ կներկայացնեք՝ կասենք»:
Այսինքն, ոլորտի պատասխանատուն ոչ միայն այդ հայտարարություններին ընթացք չի տալիս, այլև զլանում է անգամ հրապարակումներին ծանոթանալ»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում