
Պորոշենկոն չի բացառել Դոնեցկում «կլոր սեղան» անցկացնելու հնարավորությունը

ZN.UA-ի փոանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հանդիպել է Դոնեցկի մարզային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Տարուտայի հետ: Նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվել է Դոնեցկում հակամարտության կարգավորման վերաբերյալ նախագահի խաղաղության պլանին.
«Պետության ղեկավարը չի բացառում Դոնեցկում «կլոր սեղանի» անցկացման հնարավորությունը, որին կմասնակցեն Ուկրաինայի նախագահի խաղաղության պլանին աջակցող հակամարտող տարբեր կողմեր»:
Պորոշենկոն հայտարարել է. «Մեզ անհրաժեշտ չեն բանակցություններ հանուն բանակցությունների: Մեր խաղաղության պլանը պետք է բազա դառնա հակամարտության հետագա ապաէսկալացման համար: Ահաբեկիչները պետք է վայր դնեն զենքը»:
Ուկրաինայի նախագահի խաղաղության պլանը նախատեսում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչում, ահաբեկիչների կողմից կրակի դադարեցում ու հակամարտությանը չմասնակցող խաղաղ բնակչության համար միջանցքի ստեղծում: