
Դժբախտ դեպք ՝ Տավուշի մարզում. վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 12-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազնագ է ստացվել, որ Խաշթառակ-Լուսահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, երկաթե արգելապատնեշներին բախված վիճակում գտնվող ավտոմեքենայում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները:
Օպերատիվ քննչական խումբը պարզել է , որ մահացածը Լուսահովիտ գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Թիրաբյան էր, ով իր կողմից վարած ՎԱԶ 2109 մակնիշի 35 OD 316 համարանիշի ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել:
Մանրամասներն՝ այստեղ