Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել այսօրվա կրակոցներից տուժած 5 ոստիկաններին, փաստի առթիվ հարուցվել է քրգործ. tert.am
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ այսօր դատարանի շենքի առաջ ոստիկանների վրա 1983թ. ծնված Հայկ Կ.-ի կողմից կրակելու փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հարցին, թե քանի ոստիկան է տուժել, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ կրակոցների հետևանքով տուժել է հինգ ոստիկան, որոնցից մեկը իգական սեռի։
Նա նաև տեղեկացրեց, որ քիչ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել բոլոր տուժածների հետ, շնորհակալություն է հայտնել նրանց, որ չեն վախեցել դիմահար կրակոցներից, զսպվածություն են ցուցաբերել և վնասազերծման ժամանակ զենք չեն կիրառել։
Ի դեպ, Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կրակոցների հետևանքով տուժել է հինգ ոստիկան, որոնցից մեկը իգական սեռի:
Մանրամասներն՝ այստեղ