«Հյուսիս-հարավը» կհամապատասխանի միջազգային չափանիշներին

ՀՀ կառավարություն իր այսօրվա նիստում թույլատրել է «Հորմիգոնես ի մորտերոս սեռանո Ս.Ժ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 12-ը: Մասնաճյուղը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ ենթակապալառու կազմակերպություն է, վերջինիս բարձրորակ ցեմենտ է մատակարարում: Երկարաձգելով այդ նպատակով ներկրված մեքենա-սարքավորումների մաքսային ժամկետը, կառավարությունն ապահովում է ծավալված աշխատանքի անընդհատությունն ու արդյունավետությունը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով (Տրանշ-2) Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի ավելացումը: Այդ նպատակով ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մոտ 968 մլն դրամ:

Տեսանյութեր

Լրահոս