«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները․ հայտարարություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները վկայում են, որ իշխանության կողմից տրվող ուղղակի ցուցումները վտանգավոր կերպով շարունակում են ներթափանցել իրավական գործընթացների մեջ։

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է գործադիր իշխանության ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն դատական և իրավապահ գործընթացներին։ Իրավական պետությունը սկսվում է այնտեղ, որտեղ արդարադատությունը ոչ թե իշխանության հրահանգների, այլ օրենքի և արդարության անկախ երաշխավորն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31