Բաժիններ՝

«Այս գաղափարախոսությունից հետ քաշվելն էլ լավ չի, առաջ գնալն էլ լավ չի». Վ. Այվազյանը՝ պարտադիր կուտակայինի մասին

Խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի մասին` ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ինքը գաղափարը շատ լավն է: Հոյակապ գաղափար է: Աշխարհն այդ ճանապարհով է անցել: Չի կարող այսօրվա երիտասարդը, որն աշխատում է, իր ծնողին 45 հազարով պահի: Եկեք սա ընդունենք, ֆիքսենք: Հիմա, ասում ենք՝ մարդն իր կենդանության օրոք կուտակի այդ գումարը»:

Վ. Այվազյանը նկատեց, որ դրան խանգարող երկու հանգամանք կա. «Սոցիալական այս բեռի պարագան, երկրորդը՝ վստահության այս ռեսուրսի պարագան: Այսինքն` սրանք բարեփոխումների համար խնդիր են: Անգամ, երբ  կառավարությունը չեղած պարագայում ասում է` ինչքան դու ես դնում, այնքան ես եմ դնում: Ասում է` 5000 դու ես դնում, 5000 ես եմ դնում: Մինչև 500 հազարի պարագայում, 25 հազար եմ դնում, բայց դրանից ավել չեմ դնում: Նենց չլինի, որ 200 հազար դնեմ, ինչ է հարուստը 200 հազար փող է դրել: Հիմա, այս գաղափարախոսությունից հետ քաշվելն էլ լավ չի, առաջ գնալն էլ լավ չի: Դրա համար մենք հիմա  3 ճանապարհ ենք մտածում: Մինչև հունիսի 30-ը պետք է օրենք բերվի: Այդ օրենքի մոտեցումենրը կարող են տարբեր ձևեր լինեն»:

Նա նշեց, որ իրենք մտածում են իջեցնել եկամտային հարկը. «Չէ՞ որ եկամտային հարկը վճարում ես 25 տոկոս: Եթե եկամտային հարկը իջեցնենք, դրա փոխարեն այն, ինչ մնում է, տանք մարդկանց: Ասենք, եկամտային հարկը 25 տոկոս է: Հիմա մենք ասում ենք, մարդուց 25 տոկոս չգանձնեք եկամտային հարկը, այլ գանձենք 20 տոկոսը և այդ 5 տոկոսը թող կուտակվի: Սա էլ է հաշվարկվում: Այսինքն` մարդը դե ֆակտո չի վճարում, ինքը դե ֆակտո այդ բեռը չզգա: Աշխատավարձի չափն այդ պարագայում չի փոխվում: Այսինքն` եթե ինքը 5000 պետք է վճարեր, պետությունը միանգամից եկամտային հարկից պակաս է վերցնում, բայց դա բեռ է գալիս պետության վրա, մոտավորապես 20-30 միլիարդ: Հիմա դա էլ ուրիշ տեղից ես սկսում կծել: Բա բանակս,  բա այն մնացած ծախսերս, ես այս փողը այստեղից չդնեմ, այնտեղից չեմ վերցնի: Հիմա այդ հաշվարկման մեջ ենք»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս