Ռուսաստանի Կասպյան նավատորմը զորավարժություններ է սկսել

ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում: Զորավարժություններն անցկացվում են Կասպյան նավատորմի ուժերի հանկարծակի ստուգման պլանին համապատասխան:

Զորավարժությունները գլխավորում է Կասպյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Սերգեյ Ալեքմինսկին: Զորավարժություններում ներգրավված է մոտ 20 ռազմանավ ու ապահովման նավ, այդ թվում նաև «Թաթարստան» ու «Դաղստան» հրթիռակիր ռազմանավերը:

Զորավարժությունների անցկացման ժամանակ անվտանգ նավարկություն ապահովելու համար քաղաքացիական նավարկության համար փակվել է մոտ 1500 ծովային մղոն (ավելի քան 2500 կիլոմետր) երկարությամբ տարածք: Զորավարժությունները տևելու են մինչև մայիսի 8-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031