Բաժիններ՝

ԵՄ-ը պատրաստ է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Ռոմպեյ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման բացակայության դեպքում ԵՄ-ը պատրաստ է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ.

«Մենք պատրաստ ենք որոշումներ ընդունել, եթե դա պահանջվի: Եվրահանձնաժողովը շարունակում է նախապատրաստական աշխատանքներ տանել Ռուսաստանի դեմ առևտրա-տնտեսական հնարավոր պատժամիջոցների մշակման ուղղությամբ:

Մեր գնահատմամբ՝ Ուկրաինայի կառավարությունն ընդունել է մի շարք քայլեր՝ կապված ժնևյան պայմանավորվածությունները կատարելու հետ: Մեր գնահատմամբ Ռուսաստանը հավատարիմ չի մնում իր պարտավորություններին: Մենք մտադիր ենք փորձագետների առաքելություն ուղարկել, որը կգնահատի տվյալ ոլորտում Ուկրաինայի իրական կարիքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031