
Վրաստանը Թուրքիան դիտարկում է որպես հուսալի դաշնակից ու ռազմավարական գործընկեր. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հանդիպել է երկրում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցն ու համագործակցության խորացման հեռանկարները: Գարիբաշվիլու խոսքերով՝ Վրաստանը հատուկ կարևորություն է տալիս Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը՝ նրան դիտարկելով որպես հուսալի դաշնակից ու ռազմավարական գործընկեր:
Դրա հետ մեկտեղ Վրաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև փոխադարձ այցերի ակտիվ դինամիկայի կապակցությամբ: Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել տնտեսական համագործակցության հարցերին և ընդգծվել է, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է: