Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում. գյուղացիները սպառնում են թրթուրի նման ողջ գյուղով գրոհել գյուղնախարարությունը. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տևական ժամանակ է՝ գյուղը գրոհի է ենթարկվել թրթուրների կողմից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնել են.
«10 օր ա, թրթուրները մեզ ուտում են, ձմեռը մրգատու ծառերը ցրտահարվեցին, ասինք՝ ոչինչ, կառավարությունը անզոր էր բնության դեմ, բայց էս անտեր թրթուրները, որ 12 ցիլինդր պորշինները միացրած մտնում են մեր տները, բան չենք կարում անենք, անզոր ենք, քանի որ դրա համար պետք է մտածեն մարզպետարանը՝ գյուղատնտեսության նախարարության հետ,: Քանի օր է՝ տեղյակ են խնդրին, սակայն չեն բարեհաճում գան, իրենց աչքով տեսնեն տեղի ունեցածը»:
Եթե նախկինում ուղղաթիռով անտառը թունաքիմիկատով սրսկում էին, ինչը հնարավորություն էր տալիս խուսափել թրթուրների գրոհից, ապա հիմա գյուղացին լրիվ մատնվել է բախտի քմահաճույքին: Գյուղատնտեսության նախարարությունից գյուղացիների ահազանգերին պատասխանել են, թե՝ տեխնիկան մենք կտանք, դուք էլ թունաքիմիկատը, ջուրը, «նասոսները» ձեր միջոցներով ճարեք ու սրսկեք»: Նման «թրթուրային» պատասխան միայն կտային գյուղնախարարության կաբինետներում գիրացած չինովնիկները:
Մանրամասներն` այստեղ