Ստեղծվելու է Ազգային ռեզերվային ուժերի (NSR) 16 ստորաբաժանում, որոնք կենթարկվեն հատուկ ծառայություններին:
ՀՀ օրենքով սահմանված է, որ ՀՀ քաղաքացին անձամբ իր փաստաթղթով պետք է ներկայանա այլ երկրի դեսպանատուն՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար, սակայն ՌԴ-ում քաղաքացիներն անձամբ չեն ներկայանում դեսպանատուն, միայն փաստաթղթերն ու ծանուցագիրն են ուղարկում:
Մայիսի 12-ին, ժամը 14.54-ից մինչև 15.22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 1 կայանը Լոռու մարզի Մեդովկա գյուղում իրականացրել է 80 կրակոց:
Աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրը Հայաստան է եկել որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ:
«Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, ով Եվրատեսիլ-2014-ում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի կատարած երգի խոսքերի հեղինակն է, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դե ինչ… Ցտեսություն, Եվրոպա… Բաներ կան, որ երբեք չեմ հասկանա… նենց որ՝ վերջապես վերադառնում եմ Երևան` սրտանց կարոտած իմ ճանաչած բոլոր քյառթուներին»:
«Ամերիկացի համանախագահի հայտարարությունը մեկնաբանել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ես ավելացնելու բան չունեմ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Սերգո Կարապետյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, եղել է գյուղացիական տնտեսություններում և նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն օկնոգենա վնասատուի դեմ քիմիական պայքարի իրականացման համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Կոտայքի մարզերի համայնքներին անհատույց հատկացրել է «Ցիպեր մաքսի» բույսերի պաշտպանության միջոցը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին:
Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն եւ աչալուրջ լինել, հասկանալ եւ հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:
«Որպես ՀՀԿ շտաբի ղեկավար՝ նա երկու համամասնական ընտրությունների կեղծարարության պատասխանատուն է եւ կազմակերպիչը։ Հայաստանում չկա ավելի լավ կազմակերպիչ, քան Հովիկ Աբրահամյանն է։ Բարձր վարպետության հետ ես առնչվել եմ 2007 թ-ին, երբ նա Տարածքային կառավարման նախարարն էր»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը։
Նա Երեւանից էր, բազմանդամ՝ 9 զավակ ունեցող ընտանիքի 5-րդ զավակը: Ն. Կարապետյանը մայիսի 6-ին էր վերադարձել արձակուրդից: Մեր տվյալներով՝ Կարապետյանը վնասվածք է ստացել մոտ տարածությունից արձակված կրակոցից, դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի համար ռուսական գազի գնի նվազեցման հարցը, սակայն միայն Ուկրաինայի կողմից կուտակած պարտքը մարելուց հետո:
Ավելին, Երևան-Դուբայ չվերթի ուղևորը մոտ 40 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել բորդուղեկցորդուհուն և փորձել է խեղդել նրան:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը նոր հայտարարություն է տարածել:
«Վերջին տարիներին կլիմայի փոփոխությունները դադարել են զուտ բնապահպանական խնդիր լինելուց և դարձել են ազգային և միջազգային անվտանգության հիմնահարց», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրերի ղեկավար Տոմաշ Դեմբսկին: «Ավելին, այն ուղղակի ազդեցություն ունի այլ բնապահպանական և սոցիալ-տնտեսական հիմնահարցերի վրա, ինչպիսիք են՝ կենսաբազմազանությունը, ջրային ռեսուրսները, էներգետիկան և հանրային առողջությունը»:
«Հայակ» կինոմրցանակաբաշխության ցուցադրությունների շրջանակում մայիսի 11-ին, «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ Սամվել Սպիունու «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Ուկրաինայում ապրող և ստեղծագործող հայազգի հանրաճանաչ կինոռեժիսոր Ռոման Բալայանի կյանքի և ստեղծագործական ուղղու մասին:
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում տնակային ավանները կառուցվեցին գերխոնավ ճահճոտ վայրերում, որոնք նախկինում քաղաքի կանաչ տարածքներն էին համարվում:
Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանգանեն:
Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի, վրա նույնպես ընկած է մեծ պատասխանատվություն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ավազակային հարձակում կատարողի փախուստն արձանագրել է տեսանկարահանող սարքը:
Նախարարը կարծում է, որ հնարավոր սադրանքների հետևում կանգնած են լինելու ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման ներկայացուցիչները:
Համագումարին մասնակցելու է 450 մասնակից ԼՂՀ-ից և Հայաստանից: Երկու օր շարունակ մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն համաժողովի մասնակիցներին: Բժշկագիտության վերջին նվաճումները, այսօր աշխարհում ընդունելի չափորոշիչները, ուղեցույցները կներկայացվեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական ձևաչափով:
Հայաստանի Հանրապետությունում հաստատվել և օրըստօրե խորանում է գոյութենական սպառնալիքներ պարունակող համակարգային ճգնաժամ, որը դրսևորվում է նաև որպես պետականության ճգնաժամ: Պետական կառավարման համակարգը ազգային շահերի հաշվին սպասարկում է ապազգային ու հանցավոր կառավարիչների ու նրանց օտար տերերի շահերը և ըստ էության վերածվել է գաղութային վարչակազմի:
Բրիդլավը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է իր արևելյան սահմաններին ձեռնարկել հետագա պաշտպանական միջոցներ:
Մայիսյան հաղթանակների տոնական տրամադրությունը լոռեցի 300 երիտասարդներ տեղափոխել են Ծաղկաձոր: Այստեղ այս օրերին անցկացվում է հերթական եռօրյա հավաքը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հաղթանակած ժողովրդի այսօրվա զավակները համախումբ են իրենց ազգային արժեքների շուրջ, հերոսականության աներեր ոգու շուրջ և գալիս են ապացուցելու, որ իրենք ոչ միայն հետևորդն են հաղթանակ ապահոված հերոսական սերունդների, այլև պատասխանատու են այդ հաղթանակների շարունակականության առումով: Հենց այդ գաղափարն էր դրված այսօր առավոտյան կազմակերպված ֆլեշ-մոբում, որն ըստ էության խորհրդանշական շուրջպար էր:
«Կառավարությունն առաջիկայում ԱԺ ներկայացնելու է իր ծրագիրը, դրա շրջանակներում ավելի պարզ կլինի, թե ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել կառավարությունը սոցիալական, տնտեսական ոլորտներում»,- նկատեց Ա.Ասատրյանը:
Սակայն նրանք երբեք չէին իջել նման մակարդակի, հավանաբար փաստերը պարզապես լռության մատնելը բավական չէ նրանց համար:
Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):