Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյանը գրում է. «Կառավարությունը 144 մլն դրամ կմսխի «Մեր ժամանակների հերոսը» մրցականաբաշխության / սեփական փիառի վրա, բայց 5,3 մլն չի տա, որ էրեխեքի կես տարվա բուժսպասարկման համավճարը փակի
* Բուն մրցանակների համար էս ցանկից ծախսվում ա 975 հազար դրամ։ Ու (երևի) հաղթողների մասին տեսանյութերի պատրաստում (5 մլն):
* Մնացած միլլիոնավոր դրամները՝ տարածքի ձևավորում, կահավորում, համերգ, հաղորդավար, տեխնիկա, արտիստների հագուստ, հյուրասիրություն մինչև 1200 անձի համար․․:
* 2026 թ․ առաջի կիսամյակում էրեխեքի բուժսպասարկման համավճարները փակելու համար հերիք էր 5․3 մլն դրամը (!)։

Բայց կառավարության համար փիառը էրեխեքի անվճար բուժսպսարկումից ավելի կարևոր ա / առաջնահերթ ա։
Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին։
P.S. «Դոմինո Փրոդաքշն»-ն էլ ոնցոր շատ տարբեր միջոցառումների մշտական «հաղթող ա»»։

